ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սև թեյն օգնում է նիհարել. 168.am
Սև թեյը դրական ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի վրա և կարող է նույնիսկ օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Med2.ru-ն գրում է, որ այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության մասին հայտնել է «European Journal of Nutrition» ամսագիրը։
ԱՄՆ-ի գիտնականները հետազոտության ընթացքում եկել են համոզման, որ սև թեյը ևս օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Հետազոտությունն անցկացվել է 4 խումբ մկների շրջանում։ Առաջին խմբում կենդանիները քիչ քանակով ճարպ պարունակող սնունդ են ստացել, երկրորդում` հակառակը՝ մեծ քանակով ճարպ պարունակող մթերք են ստացել։ Մյուս երկու խմբերին գիտնականները կերակրել են յուղոտ մթերքով, սև և կանաչ թեյերի էքստրակտով։ Արդյունքների ամփոփման ընթացքում պարզ է դարձել, որ կենդանիները, որոնք թեյը ստացել են` որպես հավելում, նույնպիսի քաշ են ունեցել, ինչ ցածր յուղայնությամբ սնված կենդանիները։ Ընդ որում, գիտնականները նկատել են, որ սև թեյի էքստրակտ ստացած կենդանիների աղիներում մեծացել է Pseudobutyrivibrio բակտերիաների ակտիվությունը, որոնք ազդում են նյութափոխանակության գործընթացների վրա։
Հետազոտողների խոսքով՝ սև թեյն ազդում է նյութափոխանակության վրա, փոխում էներգիայի փոխանակությունը լյարդում, ինչը պաշտպանում է ավելորդ կիլոգրամներ կուտակելուց։
«Նախկինում համարվում էր, որ կանաչ թեյն ավելի օգտակար է նիհարելու համար, քան սև թեյը։ Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ սև թեյը ևս որոշակի մեխանիզմի միջոցով կարող է նպաստել քաշի նվազեցմանը»,- նշել է հետազոտության ղեկավար Սյուզաննա Հեննինգը։
09.01.2018 Կարդացեք նաև
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
16.10.2019
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
07.12.2018
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
06.12.2018
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHsQJgW' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ